ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հիմա էլ հերթը Նախախորհրդարանինն է

Հիմա էլ հերթը Նախախորհրդարանինն է
23.01.2014 | 11:23

Նախախորհրդարանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունն իր ծրագրին համապատասխան մեկնարկում է ազգային-ազատագրական շարժման գործնական փուլի հրապարակային միջոցառումները:

Միջոցառումների նպատակը ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձևավորումն է:
Այդ նպատակով ժողովրդին իրազեկելու և կազմակերպելու համար Նախախորհրդարանը նախատեսում է անցկացնել ամենշաբաթյա երթեր:
Հայաստանի ազատագրության համար պայքարի պատրաստ մեր հայրենակիցներին ս. թ. հունվարի 25-ին, ժամը 15:00-ին սպասում ենք Ազատության հրապարակում»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Նախախորհդարանի անդամները խոսում են համազգային դիմադրություն կազմակերպելու անհրաժեշտության մասին: Անցյալ տարի նրանք քանիցս հրավիրեցին հանրահավաքներ Ազատության հրապարակում, որոնք աչքի չընկան բազմամարդությամբ: Առայժմ տեսանելի չէ, թե ինչպես է Նախախորհրդարանը պատրաստավում կազմակերպել համազգային դիմադրություն:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ